Նիկոլ Փաշինյանը Հայաստանում ԵԱՀԿ անդամ երկրների դեսպաններին ներկայացրել է Սահմանադրական դատարանի շուրջ առկա իրավիճակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է Հայաստանում ԵԱՀԿ անդամ երկրների հավատարմագրված դեսպանների հետ: Այս մասին տեղեկացնում է Վարչապետի աշխատակազմը:

Հանդիպման ընթացքում վարչապետը մանրամասն անդրադարձել է Սահմանադրական դատարանի շուրջ առկա իրավիճակին, Սահմանադրության փոփոխությունների առաջիկա հանրաքվեին, այն անցկացնելու հանգամանքներին:

Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև ՀՀ կառավարության բարեփոխումների լայն օրակարգի, մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխությունների, կառավարության հակակոռուպցիոն քաղաքականության մասին:  

Կառավարության ղեկավարը պատասխանել է նաև դեսպաններին հետաքրքրող տարբեր հարցերի:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Նիկոլ Փաշինյանը Հայաստանում ԵԱՀԿ անդամ երկրների դեսպաններին ներկայացրել է Սահմանադրական դատարանի շուրջ առկա իրավիճակը"

Leave a comment

Your email address will not be published.


*