Նիկոլ Փաշինյանը նշանակումներ է արել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սամվել Սողոմոնյանը նշանակվել է առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարին փոխարինող:

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետով՝

Առողջապահության նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Սողոմոնյանին (պաշտոնի անձնագրի ծածկագիր՝ 12-2.1-11) մինչև 6 ամիս ժամկետով նշանակել առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարին փոխարինող»,- ասված է որոշման մեջ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ Արման Պողոսյանը նշանակվել է ֆինանսների նախարարի տեղակալ։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արման Պողոսյանին նշանակել ֆինանսների նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Նիկոլ Փաշինյանը նշանակումներ է արել"

Leave a comment

Your email address will not be published.


*