Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ

Իրավունքի ուժով գումարված Ազգային ժողովի հատուկ նիստին Ազգային ժողովը Նիկոլ Փաշինյանն ընտրեց ՀՀ վարչապետ: Խորհրդարանի 1/3-ի կողմից Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում առաջադրված Նիկոլ Վովայի Փաշինյանին կողմ քվեարկեց 59 և դեմ՝ 42 պատգամավոր:

Ըստ ՀՀ Սահմանադրության՝ վարչապետն ընտրվում է ձայների մեծամասնությամբ՝ անվանական քվեարկությամբ: 105 պատգամավոր ունեցող խորհրդարանի պարագայում վարչապետ ընտրվելու համար բավարար էր 53 ձայնը:

Վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածու «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը մայիսի 1-ին Ազգային ժողովում չստացավ բավարար թվով ձայներ․ նրա օգտին քվեարկեց 45, դեմ՝ 56 պատգամավոր:

Հիշեցնենք, որ Երևանում և մարզերում բողոքի ցույցեր էին ընթանում Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ, ով ԱԺ նիստում ընտրվեց ՀՀ վարչապետ, իսկ ապրիլի 23-ին հրաժարական ներկայացրեց։ Համաժողովրդական այդ շարժումը գլխավորում էր ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ով իրեն հայտարարեց ժողովրդի թեկնածու:

Նիկոլ Փաշինյանի կենսագրությունը

Նիկոլ Փաշինյանը ծնվել է 1975թ. հունիսի 1-ին Իջևանում:

1991 թվականին ավարտել է Իջևանի թիվ 1 դպրոցը, նույն թվականին ընդունվել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժին: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ չնայած գերազանց առաջադիմությանը, հինգերորդ կուրսում՝ ավարտական քննությունների մեկնարկից մի քանի օր առաջ, վարչական որոշմամբ հեռացվել է Երևանի Պետական Համալսարանից (1995 թ.)։

1992 թվականից ակտիվորեն զբաղվել է լրագրությամբ: 1994– 1998 թվականներին «Լրագիր» թերթի հետ համագործակցում է որպես լրագրող։

1998-99 թվականներին «Օրագիր» օրաթերթի գլխավոր խմբագիրն էր:

1999 թ-ից «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիրն է։ Լրագրողական գործունեության ընթացքում մի քանի անգամ Փաշինյանի դեմ հարուցվում են քրեական գործեր, նույնիսկ դատապարտվում է ազատազրկման, սակայն պատժաչափը պայմանականորեն չի կիրառվում:

Քաղաքական գործունեություն

1998 թվական — ՀՀ նախագահի թեկնածու Աշոտ Բլեյանի նախընտրական շտաբի անդամ էր։

2006 թվականին մասնակցում է «Այլընտրանք» հ/ք նախաձեռնության հիմնադրմանը:

2007 թվականին «Ժողովրդավարական Հայրենիք», «Պահպանողական» կուսակցությունների և «Այլընտրանք» հ/ք նախաձեռնության կազմած «Իմպիչմենթ» նախընտրական դաշինքի անդամ, նախընտրական ցուցակի 1-ին համար։ «Իմպիչմենթ» դաշինքի նախընտրական հանրահավաքների ժամանակ հանդես է եկել «Ո՛չ դոդացմանը, ո՛չ ռոբոտացմանը, ո՛չ սերժանտացմանը» կարգախոսով:

2008 թվականին եղել է ՀՀ առաջին նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ։

2008 թ. մարտի 2-ին, քաղաքական հետապնդումներից խուսափելով, Փաշինյանն անցնում է ընդհատակ։

2009 թվականի հուլիսի 1–ին 1 տարի 4 ամիս ընդհատակում մնալուց հետո ինքնակամ ներկայանում է ՀՀ դատախազություն և ձերբակալվում։

2010 թվականի հունվարի 19-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի դատարանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ Նիկոլ Փաշինյանին ՀՀ ՔՕ 225 հոդվածի առաջին մասով դատապարտում է 7 տարվա ազատազրկման։ Պատժի սկիզբը հաշվառվում է 2009 թվականի հուլիսի 1-ից: Հետագայում Փաշինյանի պատժի ժամկետը կիսով չափ կրճատվում է, իսկ 2011 թվականի մայիսի 28-ին՝ Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ հայտարարված համաներման շրջանակներում, ազատ է արձակվում։

2012 թվականի մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր ՀԱԿ համամասնական ընտրացուցակով։

2013 թվԻրավունքի ուժով գումարված Ազգային ժողովի հատուկ նիստին Ազգային ժողովը Նիկոլ Փաշինյանն ընտրեց ՀՀ վարչապետ: Խորհրդարանի 1/3-ի կողմից Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում առաջադրված Նիկոլ Վովայի Փաշինյանին կողմ քվեարկեց 59 և դեմ՝ 42 պատգամավոր:

2013 թվականին համահիմնադրել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորումը։

2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցում է «Ելք» դաշինքով և 7 տոկոս ձայներով դաշինքով մտնում է խորհրդարան և ընտրվում որպես խմբակցության ղեկավար:

2018 թվականին Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ մեկնարկեց «Իմ քայլը» նախաձեռնությունը, որը Գյումրիից դեպի Երևան քայլարշավ էր կազմակերպել ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության: Նրա ղեկավարած նախաձեռնությունը համագործակցում էր Սերժ Սարգսյանի իշխանության դեմ պայքարող այլ ուժերի հետ և լայն աջակցություն ստացավ բնակչության տարբեր հատվածների կողմից: Քաղաքացիական հասարակության կողմից սկսված մասշտաբային անհնազանդության ակցիաների հետևանքով ապրիլի 23-ի ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց իր պաշտոնից:

Նիկոլ Փաշինյանն ամուսնացած է, ունի երեք դուստր և մեկ որդի։ Կինը՝ Աննա Հակոբյանը, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիրն է։ Զավակներն են Մարիամը (ծնված 1998 թվականի նոյեմբերի 14-ին), Աշոտը (ծնված 2000 թվականի մարտի 11-ին), Շուշանը (ծնված 2007 թվականի հուլիսի 17-ին) և Արփին։ականին համահիմնադրել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորումը։

2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցում է «Ելք» դաշինքով և 7 տոկոս ձայներով դաշինքով մտնում է խորհրդարան և ընտրվում որպես խմբակցության ղեկավար:

2018 թվականին Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ մեկնարկեց «Իմ քայլը» նախաձեռնությունը, որը Գյումրիից դեպի Երևան քայլարշավ էր կազմակերպել ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության: Նրա ղեկավարած նախաձեռնությունը համագործակցում էր Սերժ Սարգսյանի իշխանության դեմ պայքարող այլ ուժերի հետ և լայն աջակցություն ստացավ բնակչության տարբեր հատվածների կողմից: Քաղաքացիական հասարակության կողմից սկսված մասշտաբային անհնազանդության ակցիաների հետևանքով ապրիլի 23-ի ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց իր պաշտոնից:

Նիկոլ Փաշինյանն ամուսնացած է, ունի երեք դուստր և մեկ որդի։ Կինը՝ Աննա Հակոբյանը, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիրն է։ Զավակներն են Մարիամը (ծնված 1998 թվականի նոյեմբերի 14-ին), Աշոտը (ծնված 2000 թվականի մարտի 11-ին), Շուշանը (ծնված 2007 թվականի հուլիսի 17-ին) և Արփին։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ"

Leave a comment

Your email address will not be published.

*