Նիսում հարձակումն անկասկած ահաբեկչական գրոհ էր. Օլանդ

Նիսում հարձակումն անկասկած ահաբեկչական գրոհ էր:

Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ողբերգությունից մի քանի ժամ անց: Նա հայտնել է նաեւ, որ արտակարգ դրությունը, որը մտցվել էր նախորդ տարվա նոյեմբերին Փարիզի ահաբեկչություններից հետո, կերկարաձգվի եւս 3 ամսով:

Օլանդի խոսքով, մահացել է առնվազն 77 մարդ: «Ոչ ոք չի ժխտում գրոհի ահաբեկչական բնույթը: Ողջ Ֆրանսիայի գլխին կախվել է իսլամական ահաբեկչության սպառնալիքը: Այս պայմաններում մենք պետք է ցուցաբերենք բացարձակ զգոնություն եւ չթուլացող վճռականություն»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ի երեկոյան Նիսում բարցկանց բազմության մեջ է մխրճվել մի բեռնատար, որից հետո վարորդը սկսել է կրակել մարդկանց վրա: Նա սպանվել է ոստիկանների կողմից: Բեռնատարում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք ու պայթուցիկներ: վարորդի ինքնության մասին դեռ ոչինչ չի հաղորդվում:

artsakhpress.am

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Նիսում հարձակումն անկասկած ահաբեկչական գրոհ էր. Օլանդ"

Leave a comment

Your email address will not be published.


*