Նորաբացում տեղի ունեցավ ‹‹մասսայական մկրտության արարողությունը››

Հունիսի երկուսին Նորաբաց համայնքում տոն ու խնդություն էր: Եկեղեցու բակում էին հավաքվել մեծ ու փոքր, հյուրեր , հարևաններ, ովքեր միասին եկել էին նշելու 19 երեխաների հոգևոր ծնունդը, այլ կերպ ասած՝ կնունքի արարողությունը:

Գյուղապետ Գալուստ Գալստյանի խոսքերով արդեն երկրորդ անգամն է, որ իրենք նախաձեռնել են նման հրաշալի միջոցառում, իրենց իսկ գյուղի եկեղեցում. ‹‹Մեր երեխաների հոգևոր դաստիարակության և հայապահպանման համար շատ եմ կարևորում եկեղեցու շուրջ միասնությունը և այն խթանելու համար մենք մասայական կնունքի արարողություն ենք կազմակերպում, որին դիմում են թե մեր համագյուղացի երեխաներն ու ծնողները և թե հարակից գյուղերից››,-ասաց գյուղապետը:

Իսկ Սյունիքի մարզի Ղափան քաղաքից էլ եկած ու Նորաբացում էլ նոր հանգրվան գտած ընտանիքի մի փոքրիկ էլ ևս մկրտվեց, ում տատիկը հուզվել էր հոգևոր միջոցառումից և իր խոսքում ասաց.»Մենք գյուղապետարանից իմացանք, որ մկրտության արարողության են պատրաստվում և շատ ուրախացանք, որ մեր երեխային էլ կարող ենք կնքել, քանի որ սահմանափակ հնարավորություն ունենք այն սեփական ուժերով կազմակերպելու համար: Մենք շատ շնորհակալ ենք մեր գյուղապետ Գալուստ Գալստյանից իր նախաձեռնության, կազմակերպման և հովանավորության համար»,- ասաց տիկին Էվելինան: Իսկ կնքահոր ընտրությունն էլ կատարել էին ժողովուրդը և այդ ֆոնին երեխաների ծնողներիը ընտրել էին Արբատ համայնքի հիմնական դպրոցի տնօրեն և «Հայոց Արծիվներ» ՀԿ փոխնախագահ Կիրակոսյան Արմենին որպես կնքահայր, ով միջոցառման հետ կապված ասաց. ‹‹Ինձ համար պատմական օր է, երբ մեր համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ կազմակերպվում է նման հոգևոր միջոցառում, որին ես մասնակցեցի և դարձա սրբօջախի քավոր: Ցանկալի կլիներ, որ մեր հանրապետության բոլոր համայնքներում այս խնդությունը, հավաքականությունը և ուժը լիներ:  Փառք ու պատիվ մեր համայնքապետին›› :

Հեղինակ՝ Կարինե Սարգսյան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Նորաբացում տեղի ունեցավ ‹‹մասսայական մկրտության արարողությունը››"

Leave a comment

Your email address will not be published.


*