Նորաշեն գյուղից մինչև Գուսանագյուղ ճանապարհահատվածը սեպտեմբերի 23-ից մինչև հոկտեմբերի 25-ը փակ կլինի․ ՏԿԵՆ

Հ-75, Իսահակյան-Գյումրի հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 37+500-կմ 45+300 հատվածի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Նորշեն գյուղից մինչև Գուսանագյուղ ճանապարհահատվածը սեպտեմբերի 23-ից մինչև հոկտեմբերի 25-ը փակ կլինի երթևեկության համար։ Այս մասին տեղեկացնում է ՏԿԵ նախարարությունը։

Վարորդներին առաջարկվում է նշված փակ հատվածը շրջանցել Նորշեն-Սուսեր-Զարինջա-Ձիթհանքով-Ձորակապ-Գուսանագյուղ ավտոճանապարհով։ Պատճառվող անհարմարության համար նախարարությունը հայցում է վարորդների ներողամտությունը։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Նորաշեն գյուղից մինչև Գուսանագյուղ ճանապարհահատվածը սեպտեմբերի 23-ից մինչև հոկտեմբերի 25-ը փակ կլինի․ ՏԿԵՆ"

Leave a comment

Your email address will not be published.


*