ՆՈՐ ԱՐՏԱԳԵՐՍԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԵՒ ՌԱՆՉՊԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԻ ԱՆՀԱՎԱՎԱԿԱՆ ՉԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ

Տարին սկսվեց քաղաքական կուսակցության միավորմամբ, նախարարական, մարզպետական ու սպասվող պատգամավորական նոր պորտֆեյլների ձեռքբերմամբ: Բացի այդ տարին լի է սպասվող նախընտրական խմորումներով սկսած մարտի 20-ից Արմավիրի մարզի Նոր Արտագերս համայնքով, որտեղ գյուղապետի արտահերթ ընտրություններ են: Հիշեցնենք, որ վաղամեռիկ գյուղապետ Սամվել Հակոբյանը 2015 թվականի դեկտեմբերի 2-ին մահացել է:

Կառավարությունը որոշեց՝ Արմավիրի մարզի Նոր Արտագերս համայնքի ղեկավար Սամվել Հակոբյանի լիազորությունները համարել վաղաժամկետ դադարեցված եւ որոշումն ընդունելուց հետո 40 օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել արտահերթ ընտրություն: Մեր աղբյուրների համաձայն մարտի 20-ի ընտրություններին կառաջադրվեն 3 թեկնածուներ, նախկին գյուղապետ ՀՀԿ –ական Ումուշատյան Դավիթը, անկուսակցական Ավագյան Սահակը եւ երիտասարդ, ինչպես գյուղացիներն են ասում, խոստումնալից Ջանազյան Խաչատուրը, ով համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարն է եւ առաջադրվել է որպես թեկնածու: Բանն այն է, որ վերջինս խոստումներ չի ցանկանում շռայլել, փոխարենը նա ասաց. “ Գյուղը շատ նորմալ վիճակում է կոմունիկացիաների տեսակետից սկսած գազաֆիկացման, լուսավորության կամ խմելու ջրի խնդրից կարգավորված է”:

Գյուղում գործում է դեռատի երեխաների միակ կրթօջախը, դպրոցը, որտեղ իրենց ուսումնադաստիարակչական կենտրոնն են համարում նաեւ նախակրթարան հաճախող փոքրիկները: Պարոն Ջանազյանի խոսքերով օրակարգային հարցերից է մանկապարտեզի չլուծված խնդիրը՝ սակայն “ Թվով 1.400 բնակչություն ունեցող գյուղի զգալի մասը մեծահասակներ են, որի պատճառով նախադպրոցական տարիքի անհրաժեշտ երեխաների նույնիսկ մեկ խումբ չի ձեւավորվում, որ մանկապարտեզի հարցը փորձենք լուծել, փոխարենը՝ գյուղապետարանի ամբողջ շենքն ենք վերանորոգել, բուժամբուլատորիայի շենքը, արվեստի դպրոցը եւ ամեն տարի գյուղական փողոցների խճապատման աշխատանքներն ենք իրականացնում”:

Գյուղապետարանը ձմռան ամիսներին շուրջ 2 մլն. դրամ է բյուջեից փոխանցել է ՀԷՑ-ին՝ օգտագործած էլեկտրաէներգիայի համար, որը ծախսել էին գյուղի ամբողջ ազգաբնակչությանը պոմպերով ջուր մղելու համար: Վերջում երիտասարդ գյուղապետի թեկնածու Ջանազյանն ավելացրեց, որ իր ընտրվելու դեպքում կիրականացնի մշակութի տան, ինչպես նաեւ՝ մանկապարտեզի վերականգնման հարցը: Անդրադառնալով ընտրություններին ցանկանում ենք հիշեցնել նաեւ ապրիլի 17-ին հանրապետության մի շարք համայնքներում տեղի ունեցող հերթական ՏՒՄ ընտրություններին: Մասնավորապես  Արարատի մարզի 5 համայնքներում՝ Արևշատ, Մրգավետ, Շահումյան, Դվին, Ռանչպարում եւս գյուղապետի ընտրություններ են լինելու: Ըստ տարածված լուրերի՝ իրենց թեկնածությունը կառաջադրեն հիշյալ համայնքների գործող բոլոր գյուղապետերը, բացառությամբ Ռանչպար համայնքի ղեկավար Օհանյան Մանուկի, ով 2002 թվականից գյուղապետ է դարձել, սակայն ունենալով նման հարուստ անցյալի աշխատանքային փորձ, ըստ գյուղացիների, դժվար է պատկերացնել իրեն նույն աթոռի համար պայքարելուց: Գյուղապետ Օհանյանից երբ փորձեցինք պարզել, թե որքանով են հավաստի խոսակցությունները իր առաջադրման հետ կապված՝ վերջինս զայրացավ եւ ագրեսիվ տոնով ասաց , որ չի ցանկանում խոսել այդ մասին լրագրողների հետ, եւ որ ինքն ազնիվ մարդ է, սակայն կան խնդիրներր որի հետ կապված այո հավանական է , որ չառաջադրի իր թեկնածությունը առաջիկա ընտրությունների ժամանակ: Հիշեցնենք գործող Ռանչպարի գյուղապետ Օհանյանի աշխատանքային կենսագրությունը, որի ակունքները տանում են Գեղարքունիքի Մարտունու տարածաշրջան, մինչդեռ համայնքը վերաբնակեցված է Ադրբեջանից 26-28 տարի առաջ ներգաղթած մեր հայրենակիցներով: Թեպետ դժվար է պատկերացնել, որ այս տարիների ընթացքում գյուղի մեծամասնությունը կազմելով վերջիններս չեն ցանկացել իրենցից առաջադրել թեկնածու: Ռանչպար. Օհանյան Մանուկ 1976 — 1978թթ .- Սևանի Ներքին գործերի բաժին, քրեական հետախուզության բաժանմունքի պետ 1978-1980թթ. — Մարտունու Ներքին գործերի բաժին, քրեական հետախուզության բաժանմունքի ավագ տեսուչ 1980-1986թթ.- Մարտունու Ներքին գործերի բաժին, ԲԽՍՍ — ի պետ 1986-1989թթ. — Մարտունու Ներքին գործերի բաժին, պետի օպեր գծով տեղակալ 1989-1992թթ. — Արտաշատի Ներքին գործերի բաժին, օպեր գծով տեղակալ, նույն բաժնում բաժնի պետ 1992-1993թթ. — 6-րդ վարչություն, հատուկ կարևորագույն գործերով քննիչ 1993-1995թթ .- Մարտունու անտառ տնտեսության դիրեկտոր 1995-2002թթ. — Մասիսի Ներքին գործերի բաժին, քրեական հետախուզության բաժանմունքի պետ 2002թ. -ից — Արարատի մարզի Ռանչպար համայնքի ղեկավար:

Թեմայի մանրամասներին կարող եք ծանոթանալ մեր կայքի հետագա հոդվածներից:

Հեղինակ՝ Կարինե Սարգսյան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "ՆՈՐ ԱՐՏԱԳԵՐՍԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԵՒ ՌԱՆՉՊԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԻ ԱՆՀԱՎԱՎԱԿԱՆ ՉԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ"

Leave a comment

Your email address will not be published.


*