«Շանթ-2018» զորավարժության շրջանակներում մարզերում տարբեր հանդիպումներ են եղել

 

3-րդ զորամիավորման հրամանատարության նախաձեռնությամբ` սեպտեմբերի 7-ին և 8-ին տեղի են ունեցել «Շանթ-2018» համապետական զորավարժությանը նվիրված հանդիպումներ Լոռու և Տավուշի մարզային իշխանությունների, դատախազների, Ոստիկանության, ԱԱԾ, ԱԻՆ մարզային վարչությունների ղեկավարների և տարածքային զինվորական կոմիսարների հետ:

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են զորավարժությանն առնչվող հարցեր, ճշտվել ուժերն ու միջոցները, իրականացվող աշխատանքների հաջորդականությունն ու փոխգործակցության խնդիրները:



Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "«Շանթ-2018» զորավարժության շրջանակներում մարզերում տարբեր հանդիպումներ են եղել"

Leave a comment

Your email address will not be published.


*