Շվեդիայում պաշտոնապես անցնում են 6-ժամյա աշխատանքային օրվա

Շվեդիայի իշխանությունների որոշմամբ՝ երկիրը պաշտոնապես անցում է կատարում 6-ժամյա աշխատանքային օրվա, գրում է AdMe.Ru-ն՝ նկատելով, որ ժամային կրճատումը որևէ կերպ չի անդրադառնա աշխատավարձերի չափի վրա:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ 8 ժամանոց աշխատանքային օրն անարդյունավետ է, քանի որ մարդկանց մեծ մասն ի վիճակի չէ 8 ժամ շարունակ պահպանել բարձր աշխատունակությունն ու կենտրոնացվածությունը: Ուստի՝ աշխատողները ստիպված են ընդմիջումներ անել, ինչի հետևանքով ժամանակի մի մասն օգտագործվում է ոչ նպատակային:

 

Մինչդեռ 6-ժամյա աշխատանքային օրվա պարագայում աշխատողները հասցնում են անել նույն ծավալով գործ, որքան անում էին 8-ժամյայի դեպքում: Բացի այդ, զգալի բարձրանում է նրանց աշխատանքի որակը:

 

Կրճատված աշխատանքային օրվա շնորհիվ մարդիկ խնայում են էներգիան, հավելյալ ժամանակ են ունենում անձնական կյանքի համար և, ընդհանուր առմամբ, իրենց ավելի երջանիկ ու հաջողակ են զգում:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Շվեդիայում պաշտոնապես անցնում են 6-ժամյա աշխատանքային օրվա"

Leave a comment

Your email address will not be published.


*