«Ոչ մի թուրք խաղաղապահ Լեռնային Ղարաբաղ չի ուղարկվի»․ Լավրով

Ոչ մի թուրք խաղաղապահ Լեռնային Ղարաբաղ չի ուղարկվի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՝ միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ ռուսական և արտասահմանյան ԶԼՄ-ներին տված հարցազրույցում։

«Թուրքիայի Հանրապետության խաղաղապահ ստորաբաժանումներ Լեռնային Ղարաբաղ չեն ուղարկվի։ Այս մասին հստակ ասված է «Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին» Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների հայտարարության մեջ», — ասել է նա։

Լավրովի խոսքով՝ Թուրքիայից դիտորդների շարժունակության սահմանները կսահմանափակվեն Ադրբեջանում գտնվող Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական կենտրոնով:

Լավրովը նաև նշել է, որ ՌԴ-ն չի նկատում Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունները տապելելու որևէ փորձ: ՌԴ ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոսկվան համոզված է, որ բոլոր կողմերը շահագրգռված են ԼՂ-ում ռուս խաղաղապահների տեղակայմամբ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:

Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։ Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "«Ոչ մի թուրք խաղաղապահ Լեռնային Ղարաբաղ չի ուղարկվի»․ Լավրով"

Leave a comment

Your email address will not be published.


*