Ոստիկանությունը խոստանում է պաշտպանել քաղաքացիների արժանապատվությունն ու հոգեկան վիճակը

Հայաստանի ոստիկանության գործողությունները չպետք է ոտնձգություն կատարեն մարդու արժանապատվության, ֆիզիկական կամ հոգեկան անձեռնմխելիության դեմ: Այս մասին նշված է «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխությունների օրինագծում, որը փետրվարի 16-ին հավանության արժանացավ կառավարության նիստում:
Փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը հայտարարեց, որ օրինագծում առաջարկվում է ամրագրել, որ ոստիկանությունն իր իրավասությունների շրջանակներում պաշտպանում է մարդու իրավունքներն ու ազատությունները, նաեւ օրինական շահերը՝ առանց էթնիկ, սոցիալական կամ որեւէ այլ խտրականության, իսկ ոստիկանների կողմից դաժան կամ նվաստացնող վերաբերմունքը պատժվում է օրենքով: Մարդու իրավունքների եւ ազատությունների սահմանափակումը թույլատրելի է միայն օրենքով սահմանված դեպքերում, կարգով եւ սահմաններում:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Ոստիկանությունը խոստանում է պաշտպանել քաղաքացիների արժանապատվությունն ու հոգեկան վիճակը"

Leave a comment

Your email address will not be published.


*