Կյանքը de factoՀասարակություն

Ոստիկանությունն առևանգել է բողոքի ակցիայի շրջանակում փողոցները փակած մի քանի ավտոմեքենա և հրաժարվում է դրանք վերադարձնել սեփականատերերին․ Ռուբեն Մելիքյան

1.1kviews

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ Ոստիկանությունն առևանգել է որպես բողոքի ակցիա՝ փողոցները փակած մի քանի ավտոմեքենա և հրաժարվում է դրանք վերադարձնել սեփականատերերին։

«Իմ տեղեկություններով՝ ոստիկանությունը առևանգել է որպես բողոքի ակցիա՝ փողոցները փակած մի քանի ավտոմեքենա և հրաժարվում է դրանք վերադարձնել սեփականատերերին՝ անգամ տուգանքը վճարելու պայմանով։ «Վաղը եկեք», — պատասխանում են ՃՈ ծառայողները։

Դա ապօրինություն է և կամայականություն, որը վստահաբար հրահանգավորված է քաղաքական իշխանության բարձր էշելոններից»,– գրել է նա։

Հիշեցնենք, որ Երևանի տարբեր հատվածներում այսօր առավոտյան անհնազանդության ակցիաներ են տեղի ունեցել։ Քաղաքացիները Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փակել էին մի քանի փողոց: Ոստիկանները բերման են ենթարկել անհնազանդության ակցիա անող քաղաքացիներից մի քանիսին։

Leave a Response