Որբուկ

Դառն ու ցավոտ մի պատմություն
Լուռ նվում է սրտիս վրա …
Ոչ մանկություն, ոչ մայր, ոչ հայր
Չվիճակվեց կյանքում նրան:

Սրտում թախիծ, աչքերում վախ,
Ու անորոշ անծայրություն
Մի մեծ աշխարհ , փոքրիկ տղա…
Ու մարդկային անսրտություն …

Մանկատունն է տունը նրա`
Լքված բախտի կայարան,
Սպասումով բաբախում է
Փոքրիկ սիրտը անպաշտպան:

Լաց է լինում տղան անքուն `
Անհնազանդ պահանջում,-
-Հայրի´կ, ու՞ր ես, վախ եմ ապրում,
Քո գալուն եմ սպասում:

Ու այդպես էլ հառած մնաց
Աչուկները որբուկի,
Ոչ պատասխան եղավ նրան,
Ոչ օգնություն հայրիկի …

Լ.Հովհաննիսյան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Որբուկ"

Leave a comment

Your email address will not be published.


*