Ուստարվա կապակցությամբ Երևանի մի շարք փողոցներում թույլատրելի արագությունը կսահմանվի 40կմ/ժ՝ նախկին 60-ի փոխարեն

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ նոր ուսումնական տարվա կապակցությամբ Երևանի Օրբելի, Ավետ Ավետիսյան, Նաիրի Զարյան Ռուբինյանց, Տիգրան Պետրոսյան, Արտաշիսյան և Զաքարիա Քանաքեռցու փողոցների դպրոցամերձ ճանապարհահատվածներում օգոստոսի 30-ից տրանսպորտային միջոցների առավելագույն թույլատրելի արագությունը, ինչպես նախկինում, աշխատանքային օրերին ժամը 8-ից մինչև ժամը 18-ը, կսահմանվի 40կմ/ժ (60կմ/ժ-ի փոխարեն):

Ճանապարհային ոստիկանությունը նաև տեղեկացնում է, որ այդ հատվածներում առկա լուսանկարահանող-արագաչափ սարքերը կշահագործվեն նշված նոր ռեժիմով:

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Ուստարվա կապակցությամբ Երևանի մի շարք փողոցներում թույլատրելի արագությունը կսահմանվի 40կմ/ժ՝ նախկին 60-ի փոխարեն"

Leave a comment

Your email address will not be published.


*