Չինաստանում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է 186-ի

Չինաստանի տարածքում հորդառատ անձրևների հետևանքով մահացածների թիվը հասել է 186-ի, հայտնել է Հեղեղումների վերահսկողության և երաշտի դեմ պայքարի հարցով պետական կենտրոնը:

Ավելի վաղ հաղորդվում էր 60 մահացածի մասին: Կենտրոնը հայտնել է, որ մոտ 150 մլն մարդ տարհանվել է ամբողջ երկրում, 56.000 տուն քանդվել է: Այս պահին տնտեսական վնասը կազում է մոտ 7.5 մլրդ դոլար:

Աղբյուրը հայտնում է, որ ևս 45 մարդ համարվում է անհետ կորած: Ընդհանուր առմամբ, բնական աղետը անդրադարձել 1200 շրջանների վրա երկրի 26 նահանգներում, փոխանցում է РИА Новости-ն:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Չինաստանում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է 186-ի"

Leave a comment

Your email address will not be published.


*