«Պահանջում եմ,որ ինձ գովեն ու սիրո դիմաց սեր վճարեն…»

Ժամանակը անողոքաբար փոխում է մարդկանց` դարձնելով ավելի դիմացկուն կյանքի հարվածներին,բայց միևնույն ժամանակ` սառը և անտարբեր։ ժամանակը,կյանքը,մարդիկ ինքնաբերաբար դարձնում են մեզ այն, ում մենք մի ժամանակ քննադատում էինք, ում երբեք մեր մտքերում չէինք պատկերացնի որ կլինեինք։ Նրանք կարողանում են փոխել մեզ, մեր եսը, մեր էությունը։ Տարիներ անց պարզապես հասկանում ենք, որ այլևս առաջվանը չենք, առանց մեր ցանկությունը հարցնելու մեզ փոխել են, փոխվել ենք և էլ երբեք չենք լինի այն, ինչ կայինք երեկ, իսկ վաղը մեկի համար կդառնանք լավը, մյուսի համար էլ հակառակը։ Միևնույնն է, մենք ինչ էլ լինենք, ինչքան էլ փորձենք լինել լավը,կատարել լավ արարքներ` միշտ կգտնվեն նրանք` ովքեր կքննադատեն քեզ, քո արարքը,մինչ այն պահը,երբ իրենք կկատարեն այդ նույնը և դա հենց այդ օրվանից կփոխվի ու կդառնա լավ արարք, որովհետև իրենք էլ են դա գործել։ Ցավալի է, երբ ժամանակի ընթացքում մի պահ նույնիսկ ինքդ քեզ չես ճանաչում և ապշում ես այն խոսքերից,որոնք քո իսկ շուրթերն են արտաբերում,այն մտքերից,որոնք քո գլխում են պտտվում,այն արարքներից, որոնք գիտակցաբար կամ անգիտակցաբար ես գործում… Հասկանում ես մեծն Դաստաևսկու խոսքերի արդիականությունն ու ճշմարտությունը. <<Միակ բանը, որ կարող է անմիջապես սառեցնել իմ գործուն սերը մարդկության նկատմամբ ապերախտ վերաբերմունքն է։ Ես վարձու աշխատող եմ, ես անմիջապես վարձատրություն եմ պահանջում, այսինքն՝ պահանջում եմ,որ ինձ գովեն ու սիրո դիմաց սեր վճարեն...>> …Եթե բացակայում է այդ հետադարձ կապը, այն ուղղակի չքվում է`անհետանում այնպես,կարծես երբեք էլ գոյություն չի ունեցել։ Եթե ցանկանում ես,որ այն երկար տևի պետք է լինի փոխադարձ, հակառակ դեպքում ավարտը ընդամենը օրերի խնդիր է։

Արմենուհի Կարապետյան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "«Պահանջում եմ,որ ինձ գովեն ու սիրո դիմաց սեր վճարեն…»"

Leave a comment

Your email address will not be published.


*