Պայթյուն Թուրքիայում. կան տուժածներ

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Դիջլե շրջանում այսօր պայթյուն է տեղի ունեցել, տեղեկացնում է «Հուրրիյեթ» թերթի կայքը:

Նշվում է, որ պայթյունի հետևանքով տուժել է 5 մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան:

Պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ տարածքով ոստիկանական մեքենա է անցնելիս եղել:

Դեպքի վայրում աշխատում են շտապօգնության մեքենաները:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

artsakhpress.am

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Պայթյուն Թուրքիայում. կան տուժածներ"

Leave a comment

Your email address will not be published.


*