Պատմության ամենամեծ ու ճակատագրական սխալները

Ասվում է, որ պատմությունը կրկնվում է, եւ բոլոր սխրագործություններն ու ձեռքբերումները մշտապես օրինակ են ծառայում մեզ համար:

Այդ իսկ պատճառով կարեւոր է սովորել պատմությունը, որն օգնում է առաջնորդել մեր կյանքն ու քաղաքակրթությունը:

Բայց պատմության մեջ տեղի են ունեցել նաեւ խոշոր սխալներ, որոնք երբեմն հանգեցրել են աղետալի հետեւանքների:

Ահա այն սխալ որոշումները, հիմար սխալները եւ անմիտ գործողությունները, որոնք չարժե կրկնել:

1

1. NASA-ն պատահաբար ջնջել է լուսնի վրա վայրէջքի ձայնագրությունը: Ի դեպ, այդ իրադարձության բնօրինակները չեն պահպանվել:

2. 177 տարի է պահանջվել Պիզայի աշտարակը կառուցելու համար եւ ընդամենը 10 տարի, որպեսզի այն սկսի թեքվել:

3. «Տիտանիկի» տախտակամածին փրկարար նավակների բավարար քանակության բացակայությունը, քանի որ այն համարվում էր անխորտակելի:

4. Decca Records ձայնագրման ընկերության մերժումը «The Beatles» խմբին, քանի որ նրանք այն համարել էին չվաճառվող:

5. Մարսն ուսումնասիրելու համար NASA-ի Mars Climate Orbiter արբանյակի կորուստը` պայմանավորված նրանով, որ թիմի մի մասն  օգտագործել էր չափման մետրային համակարգը, իսկ մյուսը մասը` բրիտանական:

6. Նապոլեոնն, ով կարծում էր, որ կարող է գրավել Ռուսաստանը ձմռանը:

7. Հիտլերն, ով կարծում էր, որ նա կարող է դա անել ավելի լավ, քան Նապոլեոնը:

8. Պարսիկներն, ովքեր ետ էին ուղարկել Չինգիզ խանի գլխատված դեսպաններին` առաջացնելով  Մոնղոլիայի բարկությունը:

9. Հոլանդացիներն, ովքեր հայտնաբերել էին Ավստրալիան բրիտանացիներից 100 տարի առաջ, բայց անտեսել էին հայտնաբերումը, քանի որ նրանք դա անպետք  անապատ էին համարել:

10. Ռուսաստանի կողմից Ալյասկայի վաճառքը. մեկ ակրը` 2 ցենտով:

2

11. Նրանք, ովքեր ընկել են «տրոյական ձիու» ծուղակը, եթե այն իրականում գոյություն է ունեցել:

12. Աշխարհի ամենամեծ դիրիժաբլը` «Հինդենբուրգը» հրդեհավտանգ ջրածնով լցնելը, որը հետո բռնկվում է ու վթարի ենթարկվում:

13. Ինչ-որ մեկն, ով բացել էր քաղաքի դարպասները եւ թույլ տվել թուրքերին գրավել Կոստանդնուպոլիսը 1453 թվականին:

14. էրցհերցոգ Ֆրանց Ֆերդինանտի վարորդն, ով սխալ շրջադարձ կատարելով՝ հայտնվել էր մարդասպան Գավրիլո Պրինցիպի ոտքերի առջեւ: Այս սպանությունն է եղել առաջին համաշխարհային պատերազմի սկսվելու պատճառը:

15. Ճապոնացիների հարձակումը Փերլ Հարբորի վրա, երբ նավահանգստում ԱՄՆ ոչ մի ավիակիր չկար, ինչն արագացրեց Երկրորդ համաշխարհային պատերազմում Ամերիկայի մուտք գործելը:

16. Չեռնոբիլյան ռեակտորի ոչ ճշգրիտ նախագիծը, որի վթարի հետեւանքները դեռեւս զգալի են:

17. 12 հրատարակչություններ, որոնք հրաժարվել էին հրատարակել «Հարրի Փոթերը»:

18. Ալեքսանդր Մակեդոնացին, ով չէր տվել գահի ժառանգորդի անունը, ինչը հանգեցրել էր իր կայսրության մահվան:

19. Չնայած ոչ ոք չգիտե մեղավորի անունը, բայց Ալեքսանդրիայի գրադարանի հրկիզումը դարձել է պատմության մեջ գիտելիքների ամենամեծ կորուստը:

20. Կեսարի սպանությունը` հանրապետությունը փրկելու նպատակով եւ չըմբռնելը, որ դա միայն կհանգեցնի պետության ավարտին:

Տիգրան Գասաբյան
galatv.am
Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Պատմության ամենամեծ ու ճակատագրական սխալները"

Leave a comment

Your email address will not be published.


*