Պարահանդեսում

Այդ դահլիճում՝ մեծ դահլիճում
Չէր դադարում երգն ու պարը,
Մեկն էր միայն գաղափարը.
Հավերժանալ այդ դահլիճում:

Ու կրկնվող երգի ներքո,
Հնչյունների նույն երանգով,
Պար են գալիս մարդիկ հերթով
Այդ կրկնվող երգի ներքո:

Ու պարում են շա՜տ գրագետ,
Արդարացնում ամեն քայլը,
Որ չմարի օրվա փայլը
Ջանք են թափում՝ շատ գրագետ:

Ու ընթացքում, այ քեզ պատկեր,
Մեկը մեկին ուղղում է, տե՛ս.
<Դու պարելու ձև չգիտես, Պիտի է այսպե՛ս պարես, ընկե՛ր>:

Եվ բոլորը, մեկը մեկին
Դաս են տալիս ու բացատրում,
Հանկարծ վիճում, լուռ գանգատվում
Մեկը մեկից, մեկը մեկին…

Ու հիասքանչ այդ դահլիճում
Ամենքն իրեն է ծափ տալիս,
Ինքն իր շուրջն է պտույտ գալիս
Այդ հիասքանչ հին դահլիճում:

Բայց վհատվել այստեղ պետք չէ.
Մենք հո գիտենք.
Կյանքը պար չէ…

Նորիկ Հերգնյան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Պարահանդեսում"

Leave a comment

Your email address will not be published.


*