Պարետի որոշումը. ինչպիսի փոփոխություններ են կատարվել

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հրապարակվեց պարետի նոր որոշումը արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված Հայաստանի ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների և կանոնների վերաբերյալ։ Կատարվել են հետևյալ առանցքային փոփոխությունները։

Վերաբացվել են՝
-Հանրակրթությունը, որը մեկնարկելու է սեպտեմբերի 15-ից
-Բուհական կրթությունը․ սեպտեմբերի 1-ից առկա ուսուցմամբ հաճախելու են միայն բակալավրիատի 1-ին կուրսերը, մնացածի մասով՝ իրականացվելու է հիբրիդային (հեռավար տեսական և առկա գործնական պարապմունքներ) եղանակով ուսումնական գործընթաց
-Ոչ ֆորմալ և շարունակական կրթությունը մի շարք ուղղություններով։ Միաժամանակ, դեռևս պահպանվում են սահմանափակումները արտադպրոցական սպորտային, արվեստի և մշակութային խմբակների մասով
-Գրադարանները
-Թանգարանները
-Մշակույթի ոլորտը, այդ թվում՝ թատերահամերգային միջոցառումները և կինոցուցադրությունները, որոնք պետք է անցկացվեն բացառապես բացօթյա տարածքներում։

Սահմանվել են կանոններ՝
-Ոչ ֆորմալ և շարունակական կրթության ոլորտի
-Գրադարանների և թանգարանների
-Թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային միջոցառումների
-Օդանավակայանների և օդային ուղևորափոխադրումների համար։

Այսուհետ դիմակ կարող են չկրել՝
-Հեռուստահաղորդավարները, եթե հեռուստահաղորդումների և հեռուստածրագրերի հեռարձակման ժամանակ հեռուստատեսային տաղավարում գտնվում են մենակ
-Հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակ սուրդոթարգամանություն իրականացնող մասնագետները։

Կատարվել են փոփոխություններ հանրային սննդի ոլորտում գործող կանոններում, այդ թվում՝
-Թույլատրվել է բացառապես բացօթյա տարածքներում կենդանի երաժշտության հնարավորությունը
-Մեկ սեղանի շուրջ թույլատրվում է մինչև 8 անձի նստեցում՝ նախկին 5 անձի փոխարեն։

Մանրամասները՝ հղումով։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Պարետի որոշումը. ինչպիսի փոփոխություններ են կատարվել"

Leave a comment

Your email address will not be published.


*