Պարի՜ր սիրելիս

Պարի՜ր սիրելիս, պարի՜ր անգինս:
Ջերմության կանչ կա ցրտաշունչ օդում,
Մաքրության տենչ կա այսօր իմ հոգում,
Պարի՜ր սիրելիս, պարի՜ր անգինս:

Որպես եթերից հյուսված մի երազ,
Պարով վարակի՛ր ձյան շշուկներին,
Լույսով վարակի՛ր լուռ լապտերներին,
Որպես եթերից հյուսված մի երազ,

Ու փաթիլները, որպես օրհնություն,
Թո՛ղ իջնեն քնքուշ ուսերիդ վրա,
Թո՛ղ ննջեն անփորձ շուրթերիդ վրա
Ձյան փաթիլները, որպես օրհնություն:

Պարի՜ր սիրելիս, պարի՜ր անգինս:

Նորիկ Հերգնյան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Պարի՜ր սիրելիս"

Leave a comment

Your email address will not be published.


*