Պարոն վարչապետ, հիմա եթե մեզ չլսեք, 20-30 հոգին հետո կդառնան հազարավոր մարդիկ, Դուք էլ եք 20 հոգով սկսել. դժգոհող քաղաքացին՝ վարչապետին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջում է Հանրապետության հրապարակի այգում։ Նրան մոտեցան ԿԲ-ի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները, սկզբում վարչապետը նշեց, որ նրանց լսել հիմա չի կարող:

Քաղաքացիներից մեկն ասաց, որ հիմա եթե վարչապետն իրենց` այդ 20-30 հոգուն չլսի, վաղը հազարավոր մարդիկ են հավաքվելու: «Դուք լավ գիտեք դա, դուք էլ սկզբից, որ սկսեցիք, 20-30 հոգով էիք»,- ասաց նա:

Փաշինյանն արձագանքեց՝ ասելով. «Եղբայր, ասում եմ՝ արտակարգ ռեժիմի դրությունում չի կարելի, առանց դիմակի հավաքվել եք, հիմա, Աստված չանի, մեկդ վիրուս ունենա, բոլորդ վարակելու եք և ձեր ընտանիքի անդամներին, չի կարելի այդպես»,- ասաց նա:

Քաղաքացին էլ հակադարձեց. «Իսկ արտակարգ դրության ժամանակ բանկերն իրավունք ունե՞ն զանգեն, փող ուզեն մարդկանցից: Զանգում են մարդուն, ասում՝ գալիս ենք ավտոդ վերնցնեք Ձեր ձեռից, իրավուքն ունե՞ն»:

Փաշինյանն էլ նշեց, որ բանկերն այս ընթացքում 500 հազար մարդու բանկային արձակուրդ են տվել, այսօր բոլոր մարդիկ էլ, ովքեր իրենց բանկերի հետ նորմալ, ճիշտ աշխատանքային հարաբերություններ ունեն, բոլորին էլ ըմբռնումով են վերաբերվում:

Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ ճշմարտություն չէ․ «Դա ճշմարտությունը չէ, պարոն Փաշինյան, հավատացեք: Որպես քաղաքացի խնդիր ունենք, բոլոր տեղերը գրել ենք»։

Վարչապետն էլ նշեց, որ կոնկրետ 5 օրինակ ներկայացնեն իր օգնականին, և անձամբ կկարդա դրանք և կոչ արեց հեռու կանգնել իրարից:

Քաղաքացիները նշեցին, որ իրենք կանոնները պահում են, դրա համար են 20 հոգով եկել:

«5 կոնկրետ օրինակը կտաք, կհամոզվեմ, որ ճիշտ եք ասում, ուրիշ հինգ օրինակ կուզեմ, ուրիշ 50 օրինակ կուզեմ»,- ասաց վարչապետը:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Պարոն վարչապետ, հիմա եթե մեզ չլսեք, 20-30 հոգին հետո կդառնան հազարավոր մարդիկ, Դուք էլ եք 20 հոգով սկսել. դժգոհող քաղաքացին՝ վարչապետին"

Leave a comment

Your email address will not be published.


*