ՊԲ-ն գրանցել է զգալի հաջողություն ու վերցրել նախկինում կորցրած որոշակի դիրքեր. ցավոք, ունենք զոհեր. ՊԲ հրամանատարի տեղակալ

Հակառակորդի զավթողական մտահաղացումը ձախողվել է, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը։

Նա նշեց, որ տարբեր ուղղություններով ՊԲ-ն գրանցել է զգալի հաջողություն ու վերցրել նախկինում կորցրած որոշակի դիրքեր՝ հիմնականում հյուսիսային ու հարավային ուղղություններով։

«ՊԲ-ն հակահարված է հասցրել հակառակորդին՝ ձախողելով բոլոր առաջխաղացումները», — ասաց ՊԲ հրամանատարի տեղակալը։

Արթուր Սարգսյանը նշեց՝ միայն այսօրվա մարտերում հակառակորդը կորցրել է 17 տանկ, 4 զրահափոխադրիչ, 3 ինժեներատեխնիկական ծանր զրահատեխնիկա, 13 ԱԹՍ, անձնակազմը՝ շուրջ 300-ից ավելի։

ՊԲ հրամանատարի տեղակալի խոսքով՝ ընդհանուր առմամբ հակառակորդն ունի ավելի քան 500 մարդկային կորուստ։

«Ցավոք սրտի, մարտերի ընթացքում մենք ունենք կորուստներ, թվային տվյալները ճշտվում են», — ասաց նա։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "ՊԲ-ն գրանցել է զգալի հաջողություն ու վերցրել նախկինում կորցրած որոշակի դիրքեր. ցավոք, ունենք զոհեր. ՊԲ հրամանատարի տեղակալ"

Leave a comment

Your email address will not be published.


*