Կյանքը de factoՀասարակություն

ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ և ԼՐՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԽԻՍՏ ՊԱՏԺԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ` ՈՐՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔ

6.4kviews

Այսօր Ազգային ժողովի լիագումար նիստում դրական եզրակացություն ստացավ Վահե Էնֆիաջյանի կողմից ներկայացված օրենսդրական նախագիծը, որով առաջարկվում է պետական դավաճանության համար սահմանել ամենախիստ պատիժը՝ ցմահ ազատազրկում գույքի բռնագանձմամբ, իսկ լրտեսության համար 12-20 տարի ազատազրկում։ Պետական սուվերենության, ազգային ինքնիշխանության, տարածքային ամբողջականության դեմ ուղղված գործողությունները պետք է խստագույնս պատճվեն և համապատասխանեցվեն առաջադիմական երկրների օրինակին։ Վահե Էնֆիաջյանը նշեց, որ սկզբունքային է կանխող և զսպող գործիքակազմի կիրառումը, որը թույլ կտա բացառել դավաճանական գործողությունները և դրանց հետևանքները։ Նախագծի ընդունմամբ ՀՀ անվտանգությունը և ինքնիշխանությունը վտանգի ենթարկող մի շարք հանցագործությունների դեպքում կնախատեսվեն առավել խիստ և համաչափ պատիժներ ՝ ստեղծելով անհրաժեշտ նախադրյալներ նման ծանրագույն վնաս հասցնող դեպքերը կանխելու և զգոնությունը բարձրացնելու համար։

Նախագծի հղումը ՝ http://www.parliament.am/drafts.php?sel=showdraft&DraftID=12223&Reading=0

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանի աշխատակազմ

Leave a Response