Պետդումայում առաջարկում են լուծարել Ռուսաստանի հավաքականը

Ռուսաստանի Պետդումայի ֆիզպատրաստության, սպորտի ու երիտասարդության հարցերով կոմիտեի ղեկավար Դմիտրի Սվիշչեւն առաջարկել է լուծարել ֆուտբոլի հավաքականը, որն ավարտել է իր ելույթները Եվրոպայի առաջնությունում:

«Ամեն ինչ սպասելի էր: Բոլորը սպասում էին հրաշքի, որը տեղի չունեցավ: Հնարավոր է, որ հրաշքներ չեն լինում: Ամեն ինչ մոտեցավ իր տրամաբանական ավարտին: Այստեղ խոսելու բան չկա: Անհրաժեշտ է լուրջ փոփոխություններ կատարել, լուծարել հավաքականն ու ամեն ինչ նորից սկսել: Հաշվետվություն պահանջելն անիմաստ է»,- Սվիշչեւի խոսքը մեջբերում է «Rsport»-ը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը խմբային փուլում 1:1 հաշվով է ավարտել անգլիացիների դեմ խաղը, 1:2 պարտվել սլովակներին ու երեք անպատասխան գնդակ ընդունել Ուելսից:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Պետդումայում առաջարկում են լուծարել Ռուսաստանի հավաքականը"

Leave a comment

Your email address will not be published.


*