ՊՆ-ն Ադրբեջանին հորդորում է ձեռնպահ մնալ սադրանքներից և չդրդել իրական հրթիռային հակահարվածների՝ բոլոր հետևանքներով

ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ Ադրբեջանի պաշտոնական շրջանակների այն հայտարարությունները, թե, իբր, Հայաստանի Հանրապետության տարածքից «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համալիրից թիրախավորվում և հրթիռակոծվում է Ադրբեջանի տարածքը, ակնհայտ կեղծիք է և չի համապատասխանում իրականությանը, հաղորդում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Չնայած այն հանգամանքին, որ արդեն մի քանի օր է Ադրբեջանի կողմից ԱԹՍ-ներով և տարբեր տրամաչափի հրետանային միջոցներից թիրախավորվում են Վարդենիս քաղաքի շրջակա բնակավայրերը, Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի ուղղությամբ դեռևս որևէ հրթիռ չի արձակվել:

Պաշտպանության նախարարությունը ադրբեջանական կողմին խստորեն հորդորում է ձեռնպահ մնալ նման սադրանքներից և ՀՀ զինված ուժերին չդրդել իրական հրթիռային հակահարվածների՝ բոլոր հետևանքներով», — ասված է Ստեփանյանի տարածած հաղորդագրությունում։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "ՊՆ-ն Ադրբեջանին հորդորում է ձեռնպահ մնալ սադրանքներից և չդրդել իրական հրթիռային հակահարվածների՝ բոլոր հետևանքներով"

Leave a comment

Your email address will not be published.


*