Պորտուգալիան դարձավ Եվրոպայի չեմպիոն

Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում կայացած եզրափակիչ հանդիպմամբ ավարտվեց Եվրոպայի առաջնությունը։ Չեմպիոնի կոչումը վիճարկում էին Ֆրանսիայի և Պորտուգալիայի հավաքականները։ Պորտուգալիան պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։

Պորտուգալիայի հավաքականն առաջին խաղակեսում կորցրեց իր առանցքային ֆուտբոլիստին՝ Կրիշտիանու Ռոնալդուին, իսկ երկրորդ խաղակեսում Սանտուշն ստիպված եղավ փոխարինել Լուկաս Սիլվային։

Առաջին կեսում Ֆրանսիան տարածքային առավելություն ուներ, ավելի շատ էր տիրում գնդակին և դիպուկ փոխացումներ կատարում, սակայն գոլ հեղինակել նրանց այդպես էլ չհաջողվեց, քանի որ Պորտուգալիայի դարպասապահը վերահսկում էր իրավիճակը։ Թիմերն ընդմիջման գնացին առանց հաշիվը բացելու։

Երկրորդ խաղակեսում Ֆրանսիան ուժեղացրեց ճնշումը մրցակցի դարպասի մոտ, սակայն Ռուի Պատրիսիուն կարողացավ մի շարք հիանալի սեյվեր կատարել՝ դարպասն անառիկ պահելով։ Այսօրվա հանդիպման տանտերերի դարպասապահն այս առաջնությունում գոլ բաց չի թողել։

Պորտուգալացիներին հաջողվեց միայն մեկ անգամ լրջորեն անհանգստացնել Լյորիսին, սակայն ֆրանսիացին ևս վստահ գործեց՝ հետ մղելով Նանիի և Կուարեժմայի հարվածները։

Հանդիպման ավելացված ժամանակում ֆրանսիացիները չափազանց վտանգավոր գրոհ կատարեցին, սակայն Ժինյակի հարվածը հետ մղվեց դարպասաձողից։

Հիմնական ժամանակում ֆրանսիացիները կատարեցին 17, պորտոգալացիները՝ 6 հարված, որոնցից ոչ մեկը գոլով չեզրափակվեց։

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 0:0 հաշվով։

Լրացուցիչ ժամանակում թիմերն այնքան էլ աչքի չընկան ակտիվությամբ։ Շատ վտանգավոր հարված կատարեց Կուարեժման, սակայն Լյորիսն իր բարձունքին էր։ Լրացուցիչ երկրորդ խաղակեսի մեկնարկին գլխավոր մրցավար Մարկ Կլատենբուրգը վտանգավոր դիրքում տուգանային հարված նշանակեց Ֆրանսիայի դարպասին, և Գերեյրուի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։

Ընդամենր րոպեներ անց Էդերը անակնկալ ու հուժկու հարվածով գրավեց Ֆրանսիայի դարպասը՝ հաղթանակի հիանալի հնարավորություն պարգևելով Պորտուգալիային։

Ֆրանսիայի հավաքականն ակտիվացավ Բաց թողած գոլից հետո, սակայն հաշվի մեջ փոփոխություն մտցնել նրանց այդպես էլ չհաջողվեց, և Պորտուգալիան նվաճեց իր պատմության մեջ առաջին չեմպիոնի կոչումը։

sport.times.am

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Պորտուգալիան դարձավ Եվրոպայի չեմպիոն"

Leave a comment

Your email address will not be published.


*