Պուտինը ԱԽ անդամների հետ քննարկել է Սիրիայի հումանիտար խնդիրները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում օպերատիվ խորհրդակցություն է հրավիրել Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ հանդիպման ընթացքում քնննարկվել են ընթացիկ միջազգային հարցերը, մասնավորապես Սիրիայի հումանիտար խնդիրները: Բացի դրանից քննարկվել է նաեւ ներռուսաստանյան սոցիալ- տնտեսական օրակարգը, այս թվում զբոսաշրջային ենթակառուցվածքի զարգացումը՝ հաշվի առնելով Ռուսաստանում զբոսաշրջության աճող պահանջարկը:

Նրա խոսքով հանդիպմանը մասնակցում էին նաեւ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Միխայիլ Ֆրադկովը ու ԱԽ քարտուղարի տեղակալ Ռաշիդ Նուրգալիեւը:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Պուտինը ԱԽ անդամների հետ քննարկել է Սիրիայի հումանիտար խնդիրները"

Leave a comment

Your email address will not be published.


*