Պուտինը մեկ ու կես տարով երկարաձգել է սննդամթերքի էմբարգոն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել սննդամթերքի էմբարգոն մեկ ու կես տարով` մինչև 2017-ի դեկտեմբերի 31-ը, երկարաձգելու մասին: Ինչպես տեղեկացնում է Meduza գործակալությունը, հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:

Ռուսաստանը սննդամթերքի էմբարգոն սահմանել է 2014 թվականին`ի պատասխան արևմտյան պատժամիջոցների, որոնք ՌԴ-ի նկատմամբ սահմանվել էին Ղրիմի` ՌԴ կազմում ընդգրկվելուց հետո:

Արգելք է սահմանվել սննդային ապրանքների ներկրումը մի շարք երկրներից, հիմնականում` Եվրամիության անդամ պետություններից:

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Պուտինը մեկ ու կես տարով երկարաձգել է սննդամթերքի էմբարգոն"

Leave a comment

Your email address will not be published.


*