Պուտինի և Էրդողանի միջև առկա փոխվստահության մակարդակը թույլ է տալիս նրանց քննարկել ամենանուրբ հարցերը. Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև առկա է փոխվստահության այնպիսի մակարդակ, որը թույլ է տալիս նրանց քննարկել «ամենանուրբ» հարցերը, գրում է gazeta.ru-ն։

 

«Նախագահներ Պուտինի և Էրդողանի միջև կա փոխվստահության այնպիսի մակարդակ, որը թույլ է տալիս նրանց քննարկել տարածաշրջանային և երկկողմ հարաբերություններին առնչվող ամենանուրբ հարցերը»,- հայտարարել է Պեսկովը:
Նա նաև նշել է, որ թեև բարդ է վերականգնել վատթարացած հարաբերություններն ու խաթարված վստահությունը, սակայն երկու նախագահները հանուն դրա «մեծ ճանապարհ են անցել»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները սրվել էին թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո: Դրանից հետո Ռուսաստանը պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ արգելելով այդ երկրից մի շարք սննդամթերքների, թռչնամսի, մրգերի ներմուծումը, ինչպես նաև սահմանափակել էր ռուս զբոսաշրջիկների՝ Թուրքիայի հանգստավայրեր այցելելու հնարավորությունը։ Սակայն այս տարվա ամռան սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն է խնդրել ռուսական իշխանություններից կատարվածի համար, ինչին հաջորդել են երկու երկրների հարաբերությունների վերականգնման աշխատանքները։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Պուտինի և Էրդողանի միջև առկա փոխվստահության մակարդակը թույլ է տալիս նրանց քննարկել ամենանուրբ հարցերը. Պեսկով"

Leave a comment

Your email address will not be published.


*