Պուտինն աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան, հայտնում է «Թրենդ» գործակալությունը:

Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում նրա պատվին պատվո պահակախումբ է կանգնեցվել:

Օդանավակայանում Ռուսաստանի նախագահին դիմավորել է Ադրբեջանի վարչապետի առաջին տեղակալ Յաղուբ Էյուբովը, արտգործնախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովը և այլ պաշտոնատար անձինք:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի վաղ առավոտյան կմեկնի Բաքու, իսկ այնուհետ՝ Դուշանբե, որտեղ տեղի կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստը:

Ադրբեջանում ՌԴ նախագահը մասնակցելու է ՌԴ-ի և Ադրբեջանի շրջանների IX համաժողովին: Նա նաև Ձյուդոյի աշխարհի առաջնության շրջանակում մասնակցելու է մի շարք մրցումների, որն այժմ անց է կացվում Բաքվում:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Պուտինն աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան"

Leave a comment

Your email address will not be published.


*