Ջո Բայդենը պաշտոնապես ԱՄՆ նախագահի թեկնածու է առաջադրվել

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը պաշտոնապես նախկին փոխնախագահ Ջո Բայդենին նախագահի թեկնածու է առաջադրել, գրում է usnews.com կայքը։ 

Աղբյուրը մանրամասնում է, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով վիրտուալ ձևաչափով անցկացվող Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարի ժամանակ տարբեր նահանգներից ու երկրի շրջաններից կուսակցական պատվիրակությունները հայտնել են իրենց փրայմերիզների արդյունքները, ըստ որոնց՝ Բայդենի օգտին քվեարկած պատվիրակների թիվն ամենամեծն է եղել։

Նշվում է, որ համագումարի ընթացքում հատուկ ելույթով են հանդես եկել նախկին նախագահներ Բարաք Օբաման, Բիլ Քլինթոնը, նախորդ ընտրություններում նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը, նախկին առաջին տիկին Միշել Օբաման, այլք։ Օրերս Միշել Օբաման իր գրեթե 19 րոպեանոց ելույթում դատապարտել էր նախագահ Դոնալդ Թրամփի վարած պառակտման քաղաքականությունը, նրա ոչ կոմպետենտությունը և «կարեկցանքի լիակատար բացակայությունը»: Նա ամերիկացիներին կոչ էր արել նոյեմբերին ընտրատեղամասեր գնալ և քվեարկել նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենի օգտին։

Այս տարվա նոյեմբերի 3-ին կայանալիք նախագահական ընտրություններում երկրի ղեկավարի պաշտոնի համար Բայդենի հետ պայքարելու է գործող նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը։ 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Ջո Բայդենը պաշտոնապես ԱՄՆ նախագահի թեկնածու է առաջադրվել"

Leave a comment

Your email address will not be published.


*