ՌԴ ավիացիոն ուժերը Սիրիայում են

Ռուսաստանը Դամասկոսի հարցումից հետո Սիրիա է ուղարկել ռազմական ավիացիոն ուժերը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«ՌԴ ՌՕ ուժերը Սիրիա են ուղեւորվել երկրի նախագահի՝ ՌԴ նախագահին նամակ հղելուց հետո, որում Բաշար Ասադը խնդրել է նախագահ Պուտինին ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում ռուսաստանյան ՌՕ ուժեր ուղարկել Սիրիա»,-հայտարարել են Սիրիայի նախագահի գրասենյակից:

Հայտարարությամբ է հանդես եկել Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարզիե Աֆհամը՝ նշելով, որ պաշտոնական Թեհրանը ողջունում է «Իսլամական պետությանը» հարված հասցնելու նպատակով իր ՌՕ ուժերն օգտագործելու Ռուսաստանի որոշումը:

«Մենք լավատեսորեն ենք տրամադրված եւ գնահատում ենք ցանկացած քայլ, որն ուղղված է տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարին»,-հայտնել է իրանցի դիվանագետը:

Աղբյուր՝ «ՌԻԱ Նովոստի»

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "ՌԴ ավիացիոն ուժերը Սիրիայում են"

Leave a comment

Your email address will not be published.


*