ՌԴ Գերագույն դատարանը ոստիկանի սպանած ադրբեջանցու ցմահ ազատազրկման վերաբերյալ վճիռն անփոփոխ է թողել

Ռուսաստանի Գերագույն դատարանը ծառայողական պարտականությունները կատարելիս ոստիկանի սպանած ադրբեջանցի Խալիլ Սարըևի ցմահ ազատազրկման վերաբերյալ դատավճիռն անփոփոխ է թողել, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Այդ մասին հաղորդվում է Ռուսաստանի գլխավոր դատախազության պաշտոնական կայքում:

Հաղորդվում է, որ Մոսկվայի քաղաքային դատարանը 2016 թվականի հունվարի 13-ին Սարըևին մեղավոր է ճանաչել հանցագործության համար և դատապարտել է ցմահ ազատազրկման՝ հատուկ ռեժիմի կալանավայրում: Պաշտպանությունը բողոքարկել է դատավճիռը՝ չհամաձայնելով նշանակված պատժի հետ: Այնուամենայնիվ, ՌԴ գլխավոր դատախազության ներկայացուցիչները մերժել են պաշտպանության փաստարկները և թողել է դատավճիռն առանց փոփոխության:

Դատարանը պարզել է, որ 2014 թվականի ապրիլի 6-ին Մոսկվայում Սարըևը սպանության համար հետախուզվող իր ծանոթի բնակարանում է եղել: Պարզելով ենթադրյալ մարդասպանի գտնվելու վայրը՝ ոստիկանները ժամանել են նրան ձերբակալելու: Սարըևը, որոշելով խանգարել նրանց, կրակել է ՆԳՆ աշխատակիցներից մեկի վրա:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "ՌԴ Գերագույն դատարանը ոստիկանի սպանած ադրբեջանցու ցմահ ազատազրկման վերաբերյալ վճիռն անփոփոխ է թողել"

Leave a comment

Your email address will not be published.


*