Ռուսական ԶԼՄ-ները ղեկավարում են հայերը, իսկ գերմանական ԶԼՄ-ներն ազատ չեն. Թուրքիայի ԱԳ նախարարի ուշագրավ հայտարարությունը

Ռուսական լրատվամիջոցները ղեկավարում են մի խումբ հայեր, մինչդեռ գերմանական լրատվամիջոցներն ազատ չեն: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն TRT Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Չավուշօղլուն նշել է, թե ռուսական լրատվամիջոցները ղեկավարում են հայերը, ովքեր մամուլում կարևոր պաշտոններ են զբաղեցնում և փորձում են «ռուս ազգին տրամադրել թուրքերի դեմ»:

«Նրանք հատկապես փորձում են ռուս ազգին թուրք ազգի դեմ հանել, բայց ինչպես կարելի է տեսնել՝ նրանց մոտ դա այդքան էլ չի ստացվում»,- ասել է Չավուշօղլուն:

Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները սրվել են 2015 թվականի նոյեմբերի 24-ին Սիրիայի հետ սահմանին ռուսական ինքնաթիռի խոցման միջադեպից հետո:

Չավուշօղլուն հայտարարել է, որ «ռուսական լրատվամիջոցներն այնպիսի պատկեր են հաղորդում, ասես Թուրքիան ռուսական ինքնաթիռը խոցել է Ռուսաստանի տարածքում», և «այդպես սև քարոզչություն է իրականացնում»:

Արտգործնախարարը նաև խոսել է գերմանական մամուլից և օրինակներ է ներկայացրել, որտեղ տարբեր քաղաքական ուղղությունների պատկանող գերմանական թերթերը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին քննադատական վերնագրեր են օգտագործում: «Դա վկայում է այն մասին, որ գերմանական մամուլն ազատ չէ»,- ասել է նա:

«Գերմանիայում ազատ լրատվամիջոց չկա: Եթե այդպես լիներ, ինչպե՞ս կարող էին Էրդողանի դեմ վերնագրեր դնել»,- հարցրել է նա:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Ռուսական ԶԼՄ-ները ղեկավարում են հայերը, իսկ գերմանական ԶԼՄ-ներն ազատ չեն. Թուրքիայի ԱԳ նախարարի ուշագրավ հայտարարությունը"

Leave a comment

Your email address will not be published.


*