«Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան մոտ ապագայում ԼՂ հակամարտությունը դադարեցնելու համար մի շարք նախաձեռնություններով հանդես կգան». Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվան հաջորդած ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ մոտ ապագայում Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դադարեցնելու համար մի շարք նախաձեռնություններով հանդես կգան, գրում է eadaily.com գործակալությունը:

«Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, շատ մոտ ապագայում Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դադարեցնելու համար մի շարք նախաձեռնություններով հանդես կգան»,- հայտարարել է նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 11 ուղղաթիռ, 5 ինքնաթիռ (3-ը Սու–25), 96 անօդաչու թռչող սարք, 184 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդն ունի ավելի քան 1280 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 2700 վիրավոր։

Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 103 զոհ և մոտ 200 վիրավոր, որոնցից մոտ 120–ն են շարունակում բուժում ստանալ, մյուսներն ապաքինվել և վերադարձել են շարք։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ, Արցախում՝ 7 մարդ։ Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "«Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան մոտ ապագայում ԼՂ հակամարտությունը դադարեցնելու համար մի շարք նախաձեռնություններով հանդես կգան». Մակրոն"

Leave a comment

Your email address will not be published.


*