Ռուսաստանը բազմակի օգտագործման իր առաջին հրթիռը կստեղծի

Ռուսական իշխանությունները աշխատում են սեփական արտադրության առաջին բազմակի օգտագործման հրթիռի ստեղծման ուղղությամբ, հայտնում է ria.ru-ն՝ մանրամասնելով, որ հրթիռի թևավոր աստիճանը կկարողանա գերձայնային արագությամբ հրթիռի արձակման վայր վերադառնալ:

Հեռանկարային հետազոտությունների հիմնադրամից հայտնել են, որ հրթիռը նախատեսված է ստեղծել առաջիկա չորս տարվա ընթացքում: Ներկայում ընթանում են տեխնիկական նախապատրաստական աշխատանքները, մինչդեռ բուն գործընթացը կմեկնարկի 2019թ. առաջին կեսում:

Մասնագետների փոխանցմամբ՝ հետազոտությունների արդյունքում ստեղծվելու է լիարժեք գործող դեմոնստրատոր՝ համալրված հրթիռային շարժիչով: Այն պատասխանատու կլինի մեկնարկի, անհրաժեշտ բարձրության վրա դուրս գալու, վերադարձի և ճշգրիտ վայրէջքի համար:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Ռուսաստանը բազմակի օգտագործման իր առաջին հրթիռը կստեղծի"

Leave a comment

Your email address will not be published.


*