Ռուսաստանը կպատասխանի Արևմուտքի քայլերին՝ չնայած, որ մեզ կմեղադրեն ագրեսիվ պահվածքի համար. Պուտին

Ռուսաստանը ստիպված կլինի պատասխանել Արևմուտքի քայլերին` չնայած, որ երկրին կմեղադրեն ագրեսիվ պահվածքի համար, անհրաժեշտ է ռազմավարական հավասարակշռություն ապահովել։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ես հստակ գիտեմ, որ մենք ստիպված կլինենք պատասխանել: Միայն թե ես արդեն նախապես գիտեմ, որ մեզ կմեղադրեն ագրեսիվ պահվածքի համար, թեև դա միայն պատասխանն է: Սակայն պարզ է, որ մենք պետք է ապահովենք անվտանգությունը: Եվ ոչ միայն մեր: Մեզ համար շատ կարևոր է ապահովել ռազմավարական հավասարակշռությունն աշխարհում»,- ասել է Պուտինը:

Նրա խոսքով՝ հենց ռազմավարական հավասարակշռությունն է ապահովել երաշխավորված խաղաղությունն աշխարհում:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Ռուսաստանը կպատասխանի Արևմուտքի քայլերին՝ չնայած, որ մեզ կմեղադրեն ագրեսիվ պահվածքի համար. Պուտին"

Leave a comment

Your email address will not be published.


*