Ռուսաստանը միջազգային չվերթների արգելքը երկարաձգել է մինչև օգոստոսի 1-ը

ՌԴ օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը («Ռոսավիացիա») մինչև հուլիսի վերջ երկարաձգել է միջազգային չվերթների արգելքը՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով:

Այս մասին հայտնում է «Կոմերսանտը»՝ հիշեցնելով, որ հունիսին «Ռոսավիացիայում» քննարկվում էր չվերթների մասնակի վերակագնումը հուլիսի 15-ից: «Մինչև 31.07.2020-ը արտասահմանցիների՝ Ռուսաստան մուտքի ժամանակավոր սահմանափակում է գործում»,- ասվում է համապատասխան որոշման մեջ, որն ուղղարկվել է բոլոր օդանավակայաններին:

Արտասահմանյան չվերթների սահմանափակումների երկարաձգման մասին տեղեկությունը հաստատել են նաև S7 ավիաընկերությունից:

Նշվում է, որ սահմանափակումները վերաբերում են ոչ միայն դեպի Ռուսաստան, այլև ՌԴ-ից այլ ուղղություններով չվերթներին

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Ռուսաստանը միջազգային չվերթների արգելքը երկարաձգել է մինչև օգոստոսի 1-ը"

Leave a comment

Your email address will not be published.


*