«Ռուսաստանը շահագրգռված է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմամբ». Պուտին

Ռուսաստանը շահագրգռված է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմամբ, բայց վերջնական լուծումը կողմերը պետք է գտնեն: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով ՌԴ քաղաքացիների հետ «ուղիղ կապի» ժամանակ հնչեցված հարցին:

«Շատ զգայուն թեմա է, ինձ թվում է, որ պետք է շատ զգույշ մոտենանք այդ թեմային։ Դա վաղեմի խնդիր է, վաղեմի հակամարտություն է: Այն սառեցված վիճակում էր, բայց, ցավոք, տեղի ունեցավ բռնության այդ պոռթկումը: Մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի կարգավորենք այն, գտնենք երկու կողմերի համար ընդունելի լուծում։ Իհարկե, անհրաժեշտ են Ղարաբաղի վերաբերյալ երկարաժամկետ լուծումներ: Դրանք կարող են ձեռք բերվել բացառապես  քաղաքական միջոցներով: Հարկավոր է գտնել փոխզիջում»,- նշել է Վլադիմիր Պուտինը:

Նրա խոսքերով, մի քանի տարի առաջ, թվում էր, մոտ են եղել երկու կողմից այդ փոխզիջումը գտնելուն, բայց պարզվել, որ դա այդպես չէ:

«Ռուսաստանը, ով ինչ էլ ասի, շահագրգռված է այդ խնդրի լուծման հարցում, որովհետև մենք ցանկանում ենք լիարժեք աշխատել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ»,- ասել է ՌԴ նախագահը:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "«Ռուսաստանը շահագրգռված է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմամբ». Պուտին"

Leave a comment

Your email address will not be published.


*