Ռուսաստանի ԱԻՆ հատուկ փրկարարական ջոկատները մեկնում են Սոչի

Ռուսաստանի Դաշնությունը արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ փրկարարական ջոկատներ է ուղարկում Սոչի, որտեղ այսօր առավոտյան Սև ծովի ջրերում կործանվել է ՌԴ ՊՆ-ին պատկանող Ту-154 ինքնաթիռը, որն ուղևորվում էր սիրիական Լաթակիայի շրջան:

Արտակարգ իրավիճակների նախարարության Ил-76 ինքնաթիռը Սոչի կտեղափոխի «Ցենտրոպաս» հատուկ ջոկատի և «Լիդեր» կենտրոնի փորձառու սուզորդներին, որոնք զինված են անհրաժեշտ ժամանակակից տեխնիկայով:

Նշենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ դեկտեմբերի 25-ին Մոսկվայի ժամանակով առավոտյան 5:40 Սոչիից թռիչքի դուրս եկած Ту-154-ը 20 րոպե անց դուրս էր եկել ռադարից: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Սև ծովում հայտնաբերվել են ՌԴ ՊՆ-ին պատկանող Ту-154 ինքնաթիռի բեկորները:

Ինքնաթիռում գտնվել են լրագրողներ և Ալեքսանդրովի անվան երաժշտական անսամբլի անդամներ, որոնք ուղևորվում էին Սիրիայում գտնվող Հմեյմիմ ավիաբազայի տարածքում ծառայող ռուս զինվորների Ամանորը շնորհավորելու նպատակով կազմակերպված միջացառմանը մասնակցելու:

Նախնական տվյալների համաձայն՝ ինքաթիռի կործանման պատճառ է դարձել տեխնիկական անսարքությունը կամ օդաչուի թույլ տված սխալը:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Ռուսաստանի ԱԻՆ հատուկ փրկարարական ջոկատները մեկնում են Սոչի"

Leave a comment

Your email address will not be published.


*