Ռուս պատգամավորը հայտարարել է, որ սատանայի կնիքն է տեսնում Քլինթոնի վրա

ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովն ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնին անվանել է կախարդ և նախընտրել «ծերուկ Թրամփին», գրում է lenta.ru-ն:

«Որովհետև Քլինթոնը կախարդ է: Նա ծեր է, ոչ հզոր, նա չի կարող պետություն կառավարել: Նա այդքան էլ խելացի չէ: Եվ, բացի այդ, նրա վրա անեծք կա Զատկի գիշերը Հարավսլավիան ռմբակոծելու համար»,- ասել է Միլոնովը՝ հավելելով, որ նրա վրա տեսնում է սատանայի կնիքը:

Միլոնովի կարծիքով՝ Հանրապետական կուսակցությունից թեկնածու Դոնալդ Թրամփին պետք չէ անլուրջ վերաբերվել, չնայած ամեն ինչ վկայում է այն մասին, որ հաղթանակ է տանելու Քլինթոնը:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Ռուս պատգամավորը հայտարարել է, որ սատանայի կնիքն է տեսնում Քլինթոնի վրա"

Leave a comment

Your email address will not be published.


*