Ռուս օդաչուները իրենց հմտությունները կկատարելագործեն Հայաստանում

ՌԴ Զինված ուժերի հարավային ռազմական շրջանի օդաչուները Հայաստանում ՄիԳ-29 կործանիչներով մինչև 12 կմ բարձրության վրա կիրականացնեն բարձրագույն պիլոտաժի հնարքներ: «Ռիա նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է հարավային ռազմական շրջանի մամլո ծառայության ղեկավար Վադիմ Աստաֆևը:

«Երևանի «Էրեբունի» օդանավակայանում, Հարավային ռազմական շրջանի 4-րդ սերնդի ՄԻԳ-29 կործանիչների օդաչուները մեկնարկել են բարդ տարերի իրականացման իրենց հատուկ պատրաստությունը: Օդաչուները կկատարելագործեն մինչև 10 հազար մետր բարձրության վրա իրականացվող բարդ տարեր պարունակող թռիչքներով՝ զույգերով, խմբով»,- նշել է Աստաֆևը և հավելել, որ թռիչքները կկատարվեն 250մ-ից մինչև 12 կիլոմետր բարձրության վրա 1000 կմ/ժամ արագությամբ:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Ռուս օդաչուները իրենց հմտությունները կկատարելագործեն Հայաստանում"

Leave a comment

Your email address will not be published.


*