Սահմանադրական փոփոխություններ պետք է արվեն կոնսենսուսով. Բաբլոյան

ՀՀ ԱԺ նախագահ նախագահ Արա Բաբլոյանի կարծիքով՝ Հայաստանում սահմանադրական փոփոխությունների կարելի է գնալ միայն քաղաքական կոնսենսուսի միջոցով: Այս մասին նա հայտարարեց այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում սահմանադրական փոփոխությունների առաջարկին, ըստ որի ԱԺ-ն ինքնալուծարվելու հնարավորություն պետք է ստանա: .

«Դեռ մենք չենք ստացել առաջարկություն, ստանալուց հետո կքննարկենք: Դա քաղաքական գործընթաց է և քննարկման, կոնսենսուսի արդյունք կարող է լինել, այսինքն՝ դա չի կարող լինել մեկ կամ երկու մարդու կամ քաղաքական գործչի ցանկություն: Դա պետք է լինի կոնսենսուսի արդյունք», — ասաց Բաբլոյանը:

Ինչ վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետին Բաբլոյանն ասաց, որ չի կարող հստակ ժամկետ նշել:

«Ճիշտն ասած, չեմ կարող նշել հստակ ժամկետ, որովհետև, դուք գիտեք, որ մենք ԱԺ-ում ստեղծել ենք համապատասխան աշխատանքային խումբ, որը աշխատում է օրենսդրության փոփոխությունների վրա: Այս աշխատանքները դեռ չեն ավարտվել», — նշեց նա:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Սահմանադրական փոփոխություններ պետք է արվեն կոնսենսուսով. Բաբլոյան"

Leave a comment

Your email address will not be published.


*