Սահմանվել է շուրջօրյա հերթապահություն. ՀՀ ԱՆ

Առողջապահության համակարգի բոլոր ստորաբաժանումներն աշխատում են ուժեղացված ռեժիմով: Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում մարտական գործողությունների հետևանքով տուժածների բուժօգնությունը,  անհրաժեշտ դեղերով, բժշկական պարագաներով և սարքավորումներով ապահովումը, ինչպես նաև մասնագիտական ներուժի համակարգված տեղափոխումը կազմակերպելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունում սահմանվել է շուրջօրյա հերթապահություն: Աշխատանքները բոլոր ուղղություններով  իրականացվում  են միջգերատեսչական համագործակցության շնորհիվ:

Մարտական գործողությունների առաջին իսկ օրվանից բազմաթիվ  գործարարներ,  դեղարտադրող ընկերություններ ակտիվ մասնակցում են դեղերի արդեն իսկ  ունեցած բավարար պաշարների  համալրման գործին: Միաժամանակ, Սփյուռքի, մասնավորապես ԱՄՆ-ի բժշկական հասարակությունը ՀՀ առողջապահության նախարարին հայտնել է իր պատրաստակամությունը նյութական և բուժական օգնություն ցուցաբերելու հարցում:

Նշենք, որ ՀՀ ԱՆ Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում շարունակվում է արյունատվության գործընթացը: Շատ քաղաքացիներ, մասնագիտական միավորումներ, հասարակական կազմակերպություններ վիրավոր զինվորներին աջակցելու ցանկությունն արտահայտում են կամավոր դոնորությամբ, չնայած արյան բաղադրամասերի առկա  բավարար պաշարներին:

Ողջունելի է նաև մեր շատ բուժաշխատողների ցանկացած պահի Արցախ մեկնելու և մեր զինվորների կողքին լինելու պատրաստակամությունը: Բժշկական հանրությունն այս կերպ իր զորակցությունն է հայտնում հայ զինվորին:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Սահմանվել է շուրջօրյա հերթապահություն. ՀՀ ԱՆ"

Leave a comment

Your email address will not be published.


*