Սարգիս Արամյան ‹‹Ընտրությունը գործընթաց է, որը գալիս ու գնում է, իսկ քաղաքը՝ մնում››

Ապրիլի 17-ի ՏԻՄ հերթական ընտրություններն այլևս պատմություն է: Արագածոտնի մարզի Թալին քաղաքում նորություն չէ, որ նախընտրական փուլում կամ դրանով պայմանավորված Սարգիս Արամայնի շուրջ աղմուկ է լինում: Այս անգամ ևս նախորդ ընտրությունների ինտրիգային սցենարը ևս կրկնվեց միայն առանց քաշքշուքի, քանի որ թեկնածուներ՝ “Հայկական վերածնունդ”-ը ներկայացնող Գուրգեն Գրիգորյանը և ՀՅԴ-ական Տիգրան Հարությունյանը կողմ էին արդար ու թափանցիկ ընտրություններին և “աժիոտաժ” չստեղծեցին, արդյունքում վերընտրվեց գործող քաղաքապետ Սարգիս Արամյանը: Քաղաքի խնդիրների պարզաբանելու նպատակով հանդիպեցինք պարոն Արամյանին, ով ներկայացրեց առաջիկա ծրագրերը: “Արդեն երկար տարիներ է ինչ ընտրվել եմ քաղաքապետ և ինչ հնարավոր է եղել իրականցրել եմ մեր քաղաքի համար”,-ասաց քաղաքապետը: Վերջինիս խոսքերով՝ նա ներկայացնում է մի քաղաքական ուժ, որը քաղաքական իշխանություն է, և որի ղեկավարը հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն է. “ Ես առաջադրվել եմ ՀՀԿ կողմից և ինձ ուղղված ժողովրդի վստահությունն այս օրերին ակնհայտ էր, որը բարձր եմ գնահատում: Թալինի համար շարունակելու եմ այն բոլոր խնդիրների լուծումը, որը քառամյա ծրագրով հաստատված է, բացի այդ մեր քաղաքի համար բազում բարեփոխման ծրագրեր ունենք, միասին կանենք առավելագույնը: Հանրապետության նախագահի, մարզպետի և քաղաքապետարանի մշտական ուշադրության կենտրոնում է եղել համայնքի լիազորության ներքո գտնվող կառույցները մասնավորապես՝ մշակութային, մարզական, մանկապատանեկան օջախները”,- փաստեց պարոն Արամյանը:

Կարինե Սարգսյան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Սարգիս Արամյան ‹‹Ընտրությունը գործընթաց է, որը գալիս ու գնում է, իսկ քաղաքը՝ մնում››"

Leave a comment

Your email address will not be published.


*