Սարի թաղի բախումներից հետո հիվանդանոցներում դեռ բուժում է ստանում 16 անձ. մեկ ոստիկանի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ

Հուլիսի 30-ին Սարի թաղում ոստիկանության և քաղաքացիների միջև տեղի ունեցած միջադեպի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածներից ներկայումս հիվանդանոցներում շարունակում է բուժում ստանալ 16 անձ, որոնցից երեքը ոստիկան են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը:

Նա հայտնեց, որ այսօր առավոտյան երկու քաղաքացի դուրս է գրվել: «Մեկ ոստիկանի վիճակը ծայրահեղ ծանր է»,-ասաց նա: Ինչ վերաբերում է մյուսների առողջական վիճակին, ապա Անահիտ Հայթայանը նշեց, որ նրանց առողջական վիճակը հիմնականում գնահատվում է բավարար, միջին ծանրության:

Հիշեցնենք, որ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավումից 14 օր անց ՊՊԾ գնդի անվտանգության գոտին ճեղքել փորձող անձանց դեմ ոստիկանությունը հատուկ միջոցներ էր կիրառել: Տեղի էր ունեցել բախում, ինչի հետևանքով, տուժել են նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ, բերման էին ենթարկվել բազմաթիվ ցուցարարներ և  շտապ օգնության մեքենաներով մայրաքաղաքի 5 բժշկական հաստատություն էին տեղափոխվել կամ դիմել տարբեր վնասվածքներով տուժածներ։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Սարի թաղի բախումներից հետո հիվանդանոցներում դեռ բուժում է ստանում 16 անձ. մեկ ոստիկանի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ"

Leave a comment

Your email address will not be published.


*