Սեյրան Օհանյան. ‹‹Բարձր եմ գնահատում այս նախաձեռնությունը››

 ՀՀ հարավային դարբաս՝ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մեծ շուքով նշվեց երեք կարևոր հաղթանակ իր մեջ պարուրող մայիսի 9-ը:

   Օրը նշանավորվեց Գորիսի երախտավորներից՝  վաստակավոր բժշկուհի-մանկաբույժ  և երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից Արևհատ Հովհաննեսի Մալինցյանի տան մուտքի մոտ հուշատախտակի բացմամբ, որը նախաձեռնել էր Համայնքային իշխանությունը՝ ի պատիվ հարգարժան մեծերի: Շարունակելով հայրենական մեծ պատերազմի վետերանների մեծարման և խոնհարհումը քաղաքի  մեծերին սպասվում էր ևս մեկ անակնկալ Ֆինքա վարկային ծրագրի Գորիսյան մասնաճյուղի կողմից, ովքեր նախաձեռնել էին վերջիններիս ժամանցի տունը վերանորոգել և համալրել նոր գույքով:

ԵՎ վերջապես, Գորիսի կենտրոնում Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի դիմաց վեր խոյացավ ևս մեկը ՝ Արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների հիշատակի վկան: Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ դեռևս 2013 թ-ին նախատեսված հուշարձանի կառուցումը կյանքի կոչվեց  օրեր առաջ: Մարզպետ Սուրեն Խաչատրյանն ասաց. ‹‹Արցախյան գոյամարտի մեր հաղթանակն ամբողջ հայության ողնաշարները ուղղեց, և հայը այսօր հպարտ է քան երբևէ,  որպես հաղթանակած ազգ: Եվս մեկ անգամ աշխարհին ապացուցեցինք, որ արցախցին ազատ և անկախ ապրելու իր իրավունքը վաղուց է ձեռք բերել ու շարունակելու է այն: Ես կարծում եմ, որ այս օրերին ամբողջ աշխարհը ականատես եղավ մի փաստի, որ սպառազինված բանակները, որքան էլ զինտեխնիկայով հագեցած լինեն, մեր 18-20 տարեկան զինվորների ոգին չեն կարող կոտրել››:

Խաչատրյանի խոսքերով՝ այդ խորհրդաշատ հուշակոթողը  մի ամբողջություն է՝  մեծ Հայրենականի մոնումենտալ կառույցի  կողքին վեր խոյացած   Արցախյան  պատերազմի  մերօրյա մասնակիցների հերոսապատումը խորհրդանշող հուշարձան, որը կարծես պապերի ու թոռների ընդհանուր պայքարն ու հաղթանակը խորհրդանշի:

Ի դեպ, հուշարձանի բացման արարողությանը ներկա էին նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով բարձր գնահատեց օրվա խորհուրդը և  մարզպետի նախաձեռնությունն ու Սյունիքի դարպասներն ամրացնելու և  նորածինների թիվը խթանելու նպատակով Գորիսի տարածաշրջանի  մի շարք համայնքներում, մասնավորապես՝  Խոզնավարում, Խնածախում և այլք յուրաքանչյուր երեխայի ծննդի դեպքում 200.000 դրամ է   տրամադրում: ‹‹Արդեն չորրորդ տարին է, որ այս ծրագիրը գործում է , որը  շարունակվելու է: Ինձ համար կարևոր  է ինչպես սահմանմերձ գյուղերի , այնպես էլ  հանրապետության յուրաքանչյուր համայքի զարգացմանն ուղղված  քայլեր››,- ասաց նախարարը:

Խոզնավար համայնքի ղեկավար Վարո Գրիգորյանն իր երախտիքի խոսքն ասաց պարոն Օհանյանի կողմից տրամադրվող խրախուսական դրամական պարգևի վերաբերյալ. ‹‹Մեր համայնքը  փոքր  է ու  միասնական և ՊՆ Սեյրան Օհանյանն ու մարզպետ Խաչատրյանը մշտապես ուշադրության կենտրոնում են պահում: Մեր համայնքն իր փոքր միջոցներով ևս օգնեց արցախցի մեր քույրերին ու եղբայրներին: Ապրիլյան քառօրյա պատերազմի առաջին իսկ օրից մենք համախմբվել ենք մեր մարզպետի կողքին, ամսի 2-ին զենքերը ստացել և Ս.Խաչատրյանի գլխավորությամբ  մեկնել ենք սահման: Մեր փոքր համայնքը նույնիսկ 370.հազար դրամ է միասնական հավաքել ուղարկել Արցախի կառավարության հաշվեհամարին և պատրաստենք միշտ սատարել››:

ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Սեյրան Օհանյան. ‹‹Բարձր եմ գնահատում այս նախաձեռնությունը››"

Leave a comment

Your email address will not be published.


*