Սեպտեմբերի 20-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ


ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 20-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Նշենք, որ օրակարգում միայն մեկ հարց է՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրինագիծը պետք է երկու ընթերցմամբ ընդունվի 24-ժամյա ռեժիմով:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Սեպտեմբերի 20-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ"

Leave a comment

Your email address will not be published.


*