Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ

Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ:

Այցի շրջանակներում Սերժ Սարգսյանն առանձնազրույց կունենա Աբու Դաբի էմիրության թագաժառանգ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանի հետ: Նախատեսված են նաև Սերժ Սարգսյանի հանդիպումները Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ ալ Մաքթումի, Շարժայի կառավարիչ շեյխ դոկտոր Սուլթան ալ Քասիմիի, ԱՄԷ փոխվարչապետ, նախագահական հարցերով նախարար Շեյխ Մանսուր Բին Զայեդ Ալ-Նահյանի հետ: Սերժ Սարգսյանը Արաբական Միացյալ Էմիրություններում կայցելի նաև Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցի, շեյխ Զայեդ Մեծ մզկիթ: ՀՀ Նախագահն այցի շրջանակներում հանդիպում կունենա ԱՄԷ ներդրումային և զարգացման ընկերությունների ղեկավարների հետ:

Հայ-էմիրաթական բարձր մակարդակի բանակցությունների արդյունքներով կստորագրվեն երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդմանն ու փոխգործակցության խորացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ"

Leave a comment

Your email address will not be published.


*